Բելառուսական «ԲԱՏԷ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Զավեն Բադոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական և կմասնակցի փետրվարի 28-ին և 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Կանադայի և Սերբիայի ընտրանիների հետ ընկերական խաղերին: Ակումբն այսօր համապատասխան ֆաքս է ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, այդ խաղերին ազգային թիմը կներկայանա ընդլայնված կազմով, և բոլոր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն կտրվի: