ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի մրցաշարին: Այսօր Վարազդատ Ավետիսյանի սաները ընկերական հանդիպում անցկացրին «Բանանցի» հետ` «Բանանց» մարզադաշտում:
Խաղն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Բանանց»-ի: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը` երկրորդ խաղակեսի սկզբնամասում դիպուկ իրացնելով տուգանային հարվածը: Հանդիպմանը հետևում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ էլիտ ռաունդի մրցաշարը տեղի կունենա ս.թ. մայիսի 23-28-ը` Իտալիայում: Մեր թիմի մրցակցիները կլինեն Իտալիայի, Իսպանիայի և Բելգիայի հավաքականները: