ՍԴՀԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախար Գուրգեն Եղիազարյանը Առաջին լրատվականի հետ զրույցում ամփոփելով տարին՝ նշեց, որ իր գնահատմամբ, Հայ ազգային կոնգրեսը տարին շատ լավ է ամփոփում: «Կոնգրեսը դրական է ամփոփում տարին, որովետև ամենագլխավոր բանը կատարվեց. արդեն փաստ է, որ մենք այսքան երկար ճանապարհ անցանք` բանտերով, տարբեր տեսակի այլանդակություններով, սակայն այս խունտային, միևնույն է, չհաջողվեց, որ քանդեն մեր միությունը` Կոնգրեսը: Նրանց մոտ ոչինչ չստացվեց: Ես դա համարում եմ ընդդիմության մեծագույն հաղթանակը, որը մեր ապագա հաղթանակի երաշխիքն է»,- ասաց Եղիազարյանը: