«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ամփոփելով անցնող տարին, նշեց, որ անցնող տարին ավելի խորացրեց անորոշությունը: Ըստ նրա` դժվար է ասել , թե գալիք տարում ինչ արդյունքի կհասնենք: Անցնող Վագրի տարին Սամսոն Ղազարյանին ցույց է տվել, որ կոսմետիկ փոփոխություններ կարող են լինել վերևից: Նա հոռետես է, որ այդ կոսմետիկ փոփոխությունները կարող են որևէ արդյունք տալ: Սամսոն Ղազարյանի հավաստմամբ, եթե գործընթացներն հասցնեն այն բանին, որ տեղի ունենան հերթական ընտրություններ, ապա կլինի հերթական թվանկարչությունը: Սամսոն Ղազարյանի ուշադրությունը հրավիրեցինք Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող ընդդիմադիր գործիչների հայտարարությունների վրա, որոնք պնդում են, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և որ իշխանական բուրգը փլուզվելու է միանգամից: «Տա Աստված»,- մեր դիտարկմանն արձագանքեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամը: