Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ է, իսկ ԱԺ նախագահը ամանորյա ընդունելության է հրավիրում գլխավոր խմբագիրներին

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ամանորի առթիվ կազմակերպել է ընդունելություն և դեկտեմբերի 29-ին Ազգային ժողով հրավիրել զանգվածային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին: Քանի որ բազմաթիվ ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներ ստորագրել են «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջի ներքո և մասնակցել ի պաշտպանություն նրա կազմակերպվող ակցիաներին, «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ մասնակցելո՞ւ են, արդյոք, ԱԺ նախագահի հրավիրած նախաամնորյա ընդունելությանը, թե՞ոչ: Ներկայացնում ենք այն խմբագիրների պատասխանները, որոնք արձագանքել են մեր հարցմանը: «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն ասաց, որ քանի դեռ Նիկոլն անազատության մեջ է, ինքը ԱԺ նախագահի հրավերին չի արձագանքի և այնտեղ անելիք չունի: «Ես չեմ գնալու հենց այն պատճառով, որ մեր գործընկերը` Նիկոլ Փաշինյանը, անազատության մեջ է հայտնվել անարդարացիորեն»,- «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց «Լրագիր» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը: «Ես ընդհանրապես չեմ սիրում մասնակցել պաշտոնական ընդունելություններին և չեմ մասնակցելու ԱԺ նախագահի այս մի ընդունելությանը ևս: Դա Նիկոլի հետ չեմ կապում և չեմ համարում, որ այդ կերպ ակցիա եմ անելու: Եթե ակցիա անելու հարց լիներ, այնքան բան կա ակցիա անելու»,- մեր հարցին այսպես արձագանքեց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, պարզվում է, ԱԺ նախագահից հրավեր չի ստացել, որպեսզի որոշի` մասնակցելո՞ւ է նրա նախաամանորյա ընդունելությանը, թե՞ ոչ: «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ ասաց, որ դեռ չի որոշել` մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ: «Նիկոլի` բանտում լինելու հանգամանքը և Ամանորի ընդունելությունը իրար հետ կապ չունեն»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում