Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 8-րդ տուրը:
Սև ֆիգուրներով հանդես եկող Լևոն Արոնյանն իր պարտիան 28-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց Վեսելին Տոպալովի հետ` վաստակելով 5.5 միավոր: Տոպալովն իր ակտիվում ունի 3.5 միավոր և մրցաշարային աղյուսակում հավասարվել է Լյուկ վան Վիլիին: Խաղաղությամբ ավարտվեց նաև Ֆաբիանո Կարուանա – Վասիլի Իվանչուկ պարտիան:
Մյուս մրցավեճերում պայքարը դեռ չի ավարտվել: