Հոլանդիայում ավարտվեց Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 7-րդ տուրի առաջին պարտիան:
Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը 30-րդ քայլից հետո խաղաղությամբ բաժանվեց իր հակառակորդից` Վասիլի Իվանչուկից, ով խաղում էր սպիտակ ֆիգուրներով:
6 տուրերից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն ընթացիկ մրցաշարում իր երկրորդ ոչ-ոքիից հետո վաստակեց 5 միավոր և մնաց առաջատարի դիրքում: 7-րդ տուրից հետո հաղթանակների դեպքում Արոնյանին կարող են հավասարվել Մագնուս Կառլսենը և Թեյմուր Ռաջաբովը: Մյուս պարտիաներում պայքարը դեռ շարունակվում է: