ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Հայաստանի հարցը չի քննարկվելու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը: Նրա կարծիքով, քանի դեռ համազեկուցողները փաստահավաք առաքելություն չեն իրականացրել, հարցը չի կարող քննարկվել: Գրիգորյանը նշեց, որ ո՛չ ինքը և ո՛չ էլ մեկ ուրիշը չի ուրախանա, եթե Հայաստանի նկատմամբ ԵԽ-ն պատժամիջոցներ կիրառի, սակայն երբեմն այդ պատժամիջոցները ուղղիչ դեր են կատարում: «Անցումային երկրները նման են ալկոհոլիկի, և խմելու գայթակղությունը միշտ կա: Անցումային երկրները միշտ գայթակղություն ունեն բռնաբարելու ժողովրդավարությունը, և ԵԽ-ի նման կառույցը ստեղծված է այդ պետությունների ձեռքերը կապելու համար, իսկ ճնշումները բարեփոխումների ճանապարհն են»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը և հավելեց, որ ինքը չի ցանկանում, որպեսզի Հայաստանը հասնի այն վիճակին, որ ԵԽ-ն սանկցիաներ կիրառի: