Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վենգերը դեմ է իր սանի` միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռուբերտ Շտիգլիցի հետ մենամարտին: Վենգերը կարծում է, որ գերմանացի բռնցքամարտիկն Աբրահամին արժանի հակառակորդ չէ.
«Ես երբեք չեմ տեսել, որ Շտիգլիցի մենամարտերին դահլիճը լեփ-լեցուն լինի: Եթե Արթուրը ցանկանում է մենամարտել մեծ դահլիճում, ապա պետք է իրեն արժանի հակառակորդ գտնի»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Աբրահամն ու Շտիգլիցն իրենց մենամարտերն անցկացրին Օֆֆենբուրգում` Baden-Arena-ում, և երկուսն էլ հաղթանակներ տարան: Ֆարիասի նկատմամբ առավելության հասնելուց հետո Արթուրը հայտարարեց, որ ցանկանում է իր հաջորդ մենամարտն անցկացնել Շտիգլիցի հետ: