Ինչպես հաղորդում է Риа-Новости գործակալությունը` հղում անելով ճապոնական Macotakara բլոգին, նոր Apple iPad-ը շուտով կներկայացվի օգտագործողներին: iPad2-ը (անվանումը պայմանական է) ունենալու է 239մմ երկարություն (ներկայիս 243մմ-ի փոխարեն), 186մմ լայնություն (ներկայիս 190մմ-ի փոխարեն): Սակայն դիսփլեյի չափերը կլինեն նույնը: iPad2-ը կունենա ավելի հզոր բարձրախոս, որը պաշտպանված կլինի մետաղյա ցանցով, քանի որ ներկայիս iPad-ի մոտ այն նման է USB-ի մուտքի և հաճախ վնասվում է:
Նոր Apple iPad-ը կունենա երկու տեսախցիկ` պլանշետի երկու կողմերում, ինչը թույլ կտա անցկացնել տեսակոնֆերանսներ: Սարքի նորարարություններից մեկն էլ կլինի այն, որ դրանում ներդրված է նոր և ավելի հզոր` 2ԳՀց հզորություն ունեցող ARM Cortex A9 պրոցեսորը:
Այս պահին հայտնի է, որ մինչև հաջորդ տարվա փետրվարի վերջը շուկա կհանվի iPad2 600 հազար սարք: