Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Լո՞ւրջ ես ասում, մատաղ…

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ըստ Regnum գործակալության, երեկ Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում հանդես է եկել ցնցող հայտարարությամբ: Վերջինս բառացիորեն ասել է հետևյալը. «Եթե պատերազմից հետո Ադրբեջանը կարողացավ Հայաստանին և Ղարաբաղին ագրեսոր ներկայացնել, և մի քանի տարի առաջ հայկական կողմի վրա ճնշումները ավելի շատ էին, ապա այսօր, մասնավորապես, շահագրգիռ պետությունների պատասխանատու այրերը, ովքեր այս կամ այն կերպով զբաղվում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ` կարծես սկսել են հասկանալ իրականությունը: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ են տարիներ, տասնամյակներ: Միայն ժամանակը կարող է հանգեցնել վերջնական կարգավորման: Վստահ եմ, որ ժամանակը աշխատում է մեր օգտին»:
ԼՂՀ պաշտոնյայի հայտարարությունները, իհարկե , լիովին համահունչ են վերջին 12 տարիներին ԼՂՀ իշխանությունների վարած անդեմ քաղաքականությանը, սակայն չենք բացառում, որ Ա.Հարությունյանը պարզապես չի էլ հասցրել ծանոթանալ ԼՂ կարգավորման պատմության վաղ շրջանին: Հարկ է հիշեցնել ղարաբաղցի պաշտոնյային, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի` Հայաստանում իշխանավարումը Հայաստանն ու ԼՂ-ն ոչ միայն «ագրեսոր» չեն ներկայացվել, այլև ԼՂՀ-ը համարվում էր բանակցությունների լիիրավ կողմ: Իսկ ահա «ագրեսոր», «տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայություն» արտահայտությունները հայտնվել են կարգավորման գործընթացի բառապաշարում հենց Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի իշխանավարման տարիներին: Իհարկե, այժմ մերոնք որպես դիվանագիտական ձեռքբերում են ներկայացնում այն, որ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները միասին են ներկայացվում, մինչդեռ հստակ է, որ միջազգային հանրությունը այս սկզբունքների միաժամանակյա ներկայացմամբ ենթադրում է հետևյալը` ինքնորոշում, սակայն ինքնորոշման աստիճանը սահմանափակած է տվյալ երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Նախ՝ ԼՂՀ պաշտոնյային հիշեցնենք, որ տարիներ առաջ ԼՂՀ-ը բանակցությունների կողմ էր: Ասվածը հիմնավորելու համար բերենք մի քանի հանրահայտ փաստ: Սկսենք զինադադարի կնքումից: 1994թ. մայիսի 5-ին ստորագրվեց մի փաստաթուղթ, որը կարգավորման պատմության մեջ հայտնի է «Բիշքեկյան արձանագրություն» անունով, որի տակ ԼՂՀ-ի կողմից դրված է ԼՂՀ Գերագույն խորհրդի այն ժամանակվա ղեկավար Կարեն Բաբուրյանի ստորագրությունը, որից հետո Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, ՌԴ-ի միջնորդությամբ, մայիսի 12-ին համաձայնություն են ձեռք բերել զինադադար հաստատելու մասին, իսկ ահա նույն թվականի հուլիսի 27-ին Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները՝ Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Մ.Մամեդովը ստորագրել են համաձայնագիր, որով վերահաստատվել և իրավական բնույթ է ստացել զինադադարի մասին մայիսի 12-ի համաձայնությունը: Այնուհետև 1994-ի դեկտեմբերի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովում, ինչպես նաև 1995-ի մարտին Պրահայի ԵԱՀԿ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի ընդունված որոշումներով ԵԱՀԿ-ը արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը՝ որպես հակամարտող կողմ, բանակցությունների բոլոր փուլերի լիիրավ մասնակից է:
Երկրորդ՝ ԼՂՀ վարչապետը իր «եթե պատերազմից հետո Ադրբեջանը կարողացավ Հայաստանին և Ղարաբաղին ագրեսոր ներկայացնել…» ձևակերպմամբ, հավանաբար, ակնարկում է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած հայտնի 4 բանաձևերը` 822-ը ընդունված` 30 ապրիլի 1993թ., 853-ը` 29 հուլիսի 1993թ., 874-ը` 14 հոկտեմբերի 1993թ., 884` 12 նոյեմբերի 1993թ.: ԼՂՀ վարչապետի համար հատուկ ընդգծենք,որ այս բանաձևերում ռազմական գործողությունների վերաբերյալ օգտագործվել է «տեղական հայկական ուժեր» ձևակերպումը և Հայաստանը որպես «ագրեսոր» երբեք չի ամրագրվել, բացի այդ, այս բանաձևերում ՄԱԿ-ի ԱԽ-ը կոչ է արել, որ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակի օգտագործել իր ազդեցությունը՝ ԼՂ-ի հայերի կողմից բանաձևերի դրույթների կատարումն ապահովելու նպատակով»:
Իսկ ի՞նչ կատարվեց մի քանի տարի անց կարգավորման գործընթացում… ԼՂ-ը՝ որպես բանակցային կողմ, դուրս մղվեց հենց 1998-ից` Ռոբերտ Քոչարյանի իշխանավարումից սկսած: Տարիներ շարունակ Հայաստանը Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների սեղանի շուրջը նստելով` Հայաստանը դարձրեց հակամարտող կողմ, որի արդյունքում Հայաստանին սկսվեցին պահանջներ ներկայացվել և համապատասխան փաստաթղթեր ընդունվել: Ի՞նչ բանաձև ընդունեց ՄԱԿ-ի ԳԱ-ը 2008թ. մարտի 14-ին… Գուցե ԼՂՀ վարչապետը դա էլ չգիտի:
Հիշեցնենք ուրեմն: Այսպես` մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանն արժանացած «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձևում մասնավորապես ամրագրված է. «Ադրբեջանական Հանրապետության Lեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջն առկա ռազմական հակամարտությունը վտանգում է միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը»: ՄԱԿ-ը այս բանաձևով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններում. «ՄԱԿ-ի ԳԱ-ն այս բանաձևով նաև պահանջում է գրավյալ տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, անվերապահ և լիակատար դուրսբերում: ՄԱԿ-ի անդամ որևէ պետություն չպետք է օրինական ճանաչի այն իրավիճակը, որ հիմա առկա է LՂ-ում և չպետք է դիմի որևէ քայլի, որը կարող է նպաստել այս կացության պահպանմանը կամ ամրապնդմանը»,- ասվում է ՄԱԿ-ի բանաձևում: Փաստաթուղթը նաև փաստում է «Ադրբեջանական Հանրապետության օկուպացված տարածքներից տեղահանված անձանց անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց օջախները»:
Մնում է ԼՂՀ պաշտոնյային խորհուրդ տալ` ԼՂ հակամարտության կարգավորման ապագայի մասին դատողություններ անելիս խոսել ամենաթարմ իրադարձությունների մասին. պատեհ առիթը օգտագործելով՝ ներկայացնել ԼՂՀ դիրքորոշումը: Խոսքն, անշուշտ, դեկտեմբերի 1-ին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնապես ընդունված Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հնգակողմ հայտարարության մասին է: Հիշեցնենք, որ այդ սկզբունքներից վեցը 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երեք պետությունների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը բացահայտել են: ԼՂՀ վարչապետին հիշեցնենք թեկուզ այդ սկզբունքներից մեկը` «Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո» և կոչ անենք վերաբերմունք արտահայտել Սերժ Սարգսյանի կողմից դրա ընդունման փաստի առնչությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում