Դոնեցկի «Մետալլուրգ»-ի նախկին խաղացող Մարկոս Պիզելլին, ով տեղափոխվել է «Կուբան», իր նոր ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, թե ինչու է որոշել ստանալ Հայաստանի քաղաքացիություն.
«Երբ ես 20 տարեկան էի, խաղում էի բրազիլական ակումբում, որի կազմում հանդես էին գալիս միայն երիտասարդ ֆուտբոլիստներ: Այդ թիմի կազմում ինձ նկատեց Երևանի «Արարատ»-ի սկաուտը: Դրանից հետո Հայաստան տեղափոխվելու առաջարկ ստացա և անմիջապես տվեցի իմ համաձայնությունը: «Արարատ»-ում սկսեցի գոլեր խփել և լավ խաղ ցուցադրել:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու հավաքականի գլխավոր մարզիչն ինձ առաջարկեցին հանդես գալ ազգային թիմում: Անմիջապես համաձայնվեցի, քանի որ հասկանում էի, որ Բրազիլիայի հավաքականում խաղալը շատ դժվար է լինելու:
Կարելի է ասել, որ ես հարազատ եմ դարձել հայ ժողովրդի համար: Ես խոսում եմ հայերեն, ունեմ բազմաթիվ հայ ընկերներ»,- նշել է Պիզելլին: