Միջին քաշային կարգում անպարտելի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (31-0-0) կողմնորոշվել է իր հաջորդ հակառակորդի հարցում: Այդ մասին տեղեկացնում է BoxingScene-ը:
Մարտիրոսյանը կմենամարտի Տրոյա Լոուրիի (28-11-0) հետ: Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 4-ին` Սան-Անտոնիոյում (ԱՄՆ): Այդ երեկո կկայանա նաև WBC վարկածով միջին քաշային կարգում Աշխարհի չեմպիոն Հուլիո Սեզար Չավեսի մենամարտը` իր տիտղոսի հավակնորդ Մարկո Անտոնիո Ռուբիոյի հետ:
Իր նախորդ մենամարտը Մարտիրոսյանն անցկացրել է 2011 թվականի հոկտեմբերի 29-ին` մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով Ռիչարդ Գուտիերեսին: