Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 2-րդ տուրը:
Լևոն Արոնյանը, առավելության հասնելով Հիկարու Նակամուրայի նկատմամբ, վաստակեց 2 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, քանի որ առաջին տուրում հաղթանակներ տարած Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: Սերգեյ Կարյակինը միավոր չի վաստակել և գտնվում է ետնապահի դիրքում:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1. Լևոն Արոնյան – 2 միավոր
2. Մագնուս Կառլսեն – 1.5
3. Անիշ Գիրի – 1.5
4. Ֆաբիանո Կարուանան – 1.5
5. Լյուկ վան Վիլի – 1
6.Վեսելին Տոպալով – 1
7. Վասիլի Իվանչուկ – 1
8. Թեյմուր Ռաջաբով – 1
9.Գատա Կամսկի – 1
10. Դավիդ Նավարա – 1
11. Հիկարու Նակամուրա – 0.5
12. Վուգար Հաշիմով – 0.5
13. Բորիս Գելֆանդ – 0.5
14. Սերգեյ Կարյակին – 0