Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ավարտվեց Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 2-րդ տուրը:
Լևոն Արոնյանը, ով ընթացիկ մրցաշարում փայլուն է հանդես գալիս, տարավ իր երկրորդ անընդմեջ հաղթանակը` սպիտակ ֆիգուրներով 57-րդ քայլում առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի նկատմամբ:
Արոնյանի գլխավոր հակառակորդը` նորվեգացի գրոյսմաստեր Մագնուս Կառլսենը, ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաև Վեսելին Տոպալով – Լյուկ վան Վիլի պարտիան, իսկ Սերգեյ Կարյակինը զիջեց Ֆաբիանո Կարուանանին: