Այսօր` հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում IBF վարկածով միջին քաշային կարգի Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա Արգենտինացի բռնցքամարտիկ Օսկար Նատալիո Ֆարիասի դեմ մենամարտով, որը կկայանա Երևանի ժամանակով 01:30-ին:
Baden-Arena-ում կայանալիք մենամարտից առաջ տեղի ունեցավ բռնցքամարտիկների կշման արարողությունը. Աբրահամը կշռեց 76.0 կգ, իսկ Ֆարիասը` 75.3 կգ:
Երեկոյի ժամանակ տեղի կունենան նաև Ռոբերտ Շտիգլից – Հենրի Ուեբեր և Կուբրատ Պուլև – Մայքլ Սպրոտտ մենամարտերը: