Միջին քաշային կարգում Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (32-3-0) մարզիչ Ուլի Վենգերը մեկնաբանել է վաղը` հունվարի 14-ին, Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Ֆարիասի (19-1-0) դեմ կայանալիք մենամարտը.
«Արթուրը պարտավոր է հաղթանակ տանել: Նա ռինգում պետք է հանդիպի միայն ուժեղ հակառակորդների հետ, որոնցից մեկը Ֆարիասն է,- նշել է մարզիչը: Գերմանացին նաև ասել է, որ Աբրահամն ապագայում նույնպես հանդես կգա միջին քաշային կարգում. «Այդ հարցն արդեն որոշված է»,- հայտարարեց Վենգերը:
Հիշեցնենք, որ Baden-Arena-ում կայանալիք մենամարտի բոլոր 4000 տոմսերն արդեն վաճառվել են: Բացի այդ, Աբրահամի` հունվարի 8-ի բաց մարզմանը այցելեց ավելի քան 1000 մարդ: