Այս օրերին Թուրքիայում տեղի է ունենում համաշխարհային թուրքական ֆորում, որին մասնակցում են պատվիրականեր մի քանի թյուրքախոս երկրներից: Այն կազմակերպել է ռազմավարական հետազոտությունների թուրք-ասիական կենտրոնը (TASAM): Ֆորումն անցնում է «Թուրքական խորհուրդ, թուրքական սփյուռք եւ սոցիալ-տնտեսական համագործակցություն» խորագրով: Ինչպես նշում է Եվրամիության հետ հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Յուսուֆ Զիյա Իրբեքը, թուրքական աշխարհը հետզհետե ավելացնում է իր ազդեցությունը, քանի որ աճում է դրա բնակչության թիվը. այն այս պահին հասել է 250 միլիոնի:
Ֆորումն ավարտվում է այսօր: