Գերմանացի հանրահայտ բռնցքամարտիկ Գրացիանո Ռոչչիգյանին (41-6-1) խոսեց Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (32-2-0)` միջին քաշային կարգում IBO վարկածով առաջիկա մենամարտի մասին: Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 14-ին Աբրահամը ռինգ կվերադառնա արգենտինացի բռնցքամարտիկ Պաբլո Օսկար Նատալիո Ռոսարիո Ֆարիասի (19-1-0) դեմ Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքում կայանալիք մենամարտով:
«Աբրահամը պետք է ավելի ագրեսիվ մենամարտի և հաճախակի հասցնի ուժգին հարվածներ, որպեսզի կարողանա նոկաուտի ենթարկել իր հակառակորդին: Արթուրն ընդամենը 31 տարեկան է և այն տարիքում է, որ կարող է հասնել իր առջև դրած նպատակներին»,- Ռոչչիգյանիին մեջբերում է Boxingscene-ն: