Ռուսական առաջատար Коммерсант թերթի փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի մեկնի Մյունխենի ամենամյա խորհրդաժողովին, որը քննարկելու է անվտանգության քաղաքականության հարցերը: Հաջորդ տարվա փետրվարին կայանալիք խորհրդաժողովին մասնակցելու հրավերը Մեդվեդեւն ստացել էր խորհրդաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշիգերից: Խորհրդաժողովին Մեդվեդեւի չմասնակցելը Կրեմլում բացատրել են նախագահի զբաղվածությամբ, սակայն թերթի կարծիքով, պատճառը լրիվ այլ է. խորհրդաժողովին քննարկվելու են Կովկասի խնդիրները, եւ դրան մասնակցելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: