Microsoft ընկերությունը երեկ զգուշացրել է, որ Internet Explorer-ի գոյություն ունեցող բոլոր տարբերակներում կան «անցքեր», որոնք վտանգում են համակարգիչը: Ընկերությունը հայտնաբերել է նոր համակարգչային վիրուս, որը Microsoft-ը կարող է չեզոքացնել:
Ընկերությունից հայտնում են, որ եթե օգտագործողի համակարգիչը պաշտպանված չէ հատուկ միջոցներով, ապա կարող է հայտնվել երրորդ անձանց ձեռքում և օգտագործվել նրանց կողմից ոչ միայն այնտեղից տեղեկություններ գողանալու, այլև մեծ կիբեռհարձակումներ իրականացնելու համար:
Վերջերս Microsoft-ը ստեղծել էր հատուկ զտիչներ, որոնք կարող են հայտնաբերել վտանգավոր ծրագրերն ու վիրուսները, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, հաքերները դրա դեմ էլ արդեն միջոցներ ունեն:
Միաժամանակ Microsoft-ից հայտնում են, որ ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի վերացնի այս բացը: Ըստ ընկերության ներկայացուցչի, սա ամենավտանգավոր վիրուսներից է. այն մտնում է համակարգչի այսպես կոչված՝ ներքին կոդի մեջ և հարձակումներ իրականացնում վարակված համակարգիչների միջոցով այլ համակարգիչների վրա,- ասում է Trend Micro-ի կիբեռանվտանգության պատասխանատու Ռիկ Ֆերգյուսոնը: Այս մասին հայտնում է Vesti.ru կայքը: