Այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում ընդունեց, որ երկրի ներքին առաջնությունում չեն կարող հանդես գալ այլազգի դարպասապահներ, գործող չեմպիոն «Ուլիս»-ի ռուս ֆուտբոլիստ Վլադիմիր Մալկովը վերադարձավ իր հայրենիք, որտեղ էլ հարցազրույց տվեց տեղի մամուլին:
-Քեզ հաջողվե՞ց հասկանալ, թե որն է Հայաստանի հավաքականի հաջողության գաղտնիքը:
-Հնարավոր է` տարօրինակ հնչի, բայց տեղի ժողովուրդը սպասում էր այդ հաջողությանը: Երբ ես ժամանեցի Երևան, արդեն կային խոսակցություններ, որ եթե ոչ հիմա, ապա 1-2 տարուց հավաքականը հաջողության է հասնելու:
Թիմը խաղակցված է, բոլորը միմյանց լավ ճանաչում են, և կոլեկտիվում հիանալի մթնոլորտ է տիրում: Բացի այդ, կազմն անհնդհատ ուժեղացվում է: Այդ առումով շատ մեծ դեր խաղաց Յուրա Մովսիսյանի` Հայաստանի հավաքականին միանալը, քանի որ թիմին հենց այդպիսի հարձակվող էր անհրաժեշտ: Հայերը ֆուտբոլին շատ լուրջ են վերաբերվում: Մեզ համար շատ դժվար կլինի հասկանալ նրանց մտածելակերպը:
Նրանք շատ են մտածում ֆուտբոլի մասին: Կարծում եմ` այդպիսի մոտեցումը գտնվում է նրանց հաջողությունների հիմքում: