Երեկ երեկոյան և այս գիշեր բոլոր սոցիալական ցանցերում և ֆորումներում քննարկվում էր Skype-ի անհասանելիության խնդիրը: Սակայն ինչպես հաղորդում է eWeek կայքը, այս անգամ մեր օպերատորները մեղավոր չեն. խնդիրը հենց Skype-ում է եղել: Ինչպես հայտնի է դարձել երեկ երեկոյան, 560 միլիոն բաժանորդ ունեցող, ձայնային կապ ապահովող ինտերնետային
ընկերության կապուղիները խնդիրներ են ունեցել ծրագրի մի քանի տարբերակների հետ:
Ընկերությունը խոստացել է խնդիրը լուծել այսօրվա ընթացքում: