Միջազգային շուկաներում համաշխարհային հիմնական արտարժույթների նկատմամբ դոլարի ընդհանուր արժեւորման ֆոնին նավթը, որի գինը որոշվում է դոլարով, էժանացել է: Brent մակնիշի նավթը InterContinental Exchange Futures Europe էլեկտրոնային ապրանքային բորսայում էժանացել է $1,77-ով եւ կազմել $81,83` մեկ բարելի դիմաց:
WTI (Light Sweet) մակնիշի նավթը New York Mercantile Exchange ապրանքային բորսայում կազմել է $80,56` մեկ բարելի դիմաց` նվազելով $1,98-ով: