Saturday, 20 04 2024
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել

Լեզուն, բուդն ու Տեսակի բյուրեղացումը

Լեզվի մասին օրենքի փոփոխությունը իշխանությունն ամեն կերպ փորձ էր անում դուրս բերել քաղաքական դաշտից և այն դիտարկել այսպես ասած կրթական բարեփոխումների տրամաբանության մեջ: Այդպիսով փորձ էր արվում նախաձեռնությունը քննադատող քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներին և համակիրներին դնել «մութ» և «խավարամիտ» զանգվածի տեղ, որ չի ցանկանում ներդաշնակ լինել համաշխարհային զարգացման միտումներին և փորձում է ընդդիմանալ Հայաստանի իշխանության բարենորոգչական մղումներին, խոչընդոտելով կրթական բարեփոխումների ընթացքը: Այդպիսով փորձ էր արվում նաև ընդդիմախոսներին դնել քաղաքական դաշտ և այդ ձևով խոցելի դարձնել նրանց դիրքորոշումը, փաստարկները: Իրականում իշխանության այդ ջանքը իր տրամաբանությամբ և ընդդիմախոսներին հակադարձելու առումով միանգամայն հասկանալի, բայց իզուր ջանք է: Բանն այն է, որ Լեզվի հարցը ամենևին էլ քաղաքական հարց չէ, քաղաքականացված հարց չէ, և իշխանությունն այդ իմաստով իզուր էր փորձում քարոզչական ճակատում այն ապաքաղաքականացնել, դրանով փորձելով նեղը գցել նախաձեռնության ընդդիմախոսներին: Լեզվի հարցը քաղաքակրթական հարց է, իսկ դա քաղաքականությունից շատ վեր է, այնքան վեր, որ նույնիսկ մեծ ցանկության պարագայում էլ այն դժվար է իջեցնել քաղաքական հարցի մակարդակի: Լեզվի հարցը հայաստանյան քաղաքակրթական պոտենցիալի հարցն է, ինդիկատորը: Խոսքը ընդամենը մի քանի մասնավոր կամ էլիտար օտարալեզու դպրոցների մասին չէ: Ինքնին դրանք կարող են նույնիսկ որևէ ազդեցություն չունենալ հայոց լեզվի վրա, Հայաստանում հայերենի կարգավիճակի վրա, առավել ևս որ հայերենի կարգավիճակըայսօր դե ֆակտո առավել քան ոտնահարված է առանց այդ դպրոցների էլ: Միայն հեռուստաեթերը լիուլի բավական է, որ հայերենը հայտնվի դեգրադացման, նվաստացման, ոչնչացման եզրին: Խնդիրն այստեղ վերաբերմունքն է պետական լեզվի հանդեպ: Ավելորդ է թերևս ասել բառեր, թե լեզուն ազգային ինքնության կամ պետականության հիմքն է, հանրային հիշողության, հետևաբար նաև հանրային ապագայի հիմքը, և այլն, և այլն: Անձամբ ես հեռու եմ գիտական այդ հենքից և ձեռնպահ կմնամ այդպիսի պնդումներ անելուց, առանց այդ էլ Լեզվի մասին օրենքի փոփոխության դեմ հանդես եկած շատ ու շատ գիտնական մարդիկ հրաշալիորեն ձևակերպել են խնդրի այդ` գիտական կողմը: Թող անիմաստ բառախաղ չթվա, բայց հարցը տվյալ դեպքում խնդրի պետական կողմն է: Փաստորեն պետությունը կարող է ընդամենը մի քանի մասնավոր ներդրողի համար փոխել ամեն ինչ, նույնիսկ պետական և ազգային առանցքներից մեկը հանդիսացող լեզուն: Այսինքն, եթե վաղը որևէ մի մեծահարուստ, լինի դա Ռուսաստանից, լինի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից կամ Արաբական Միացյալ Էմիրություններից, խոստանա մի քանի միլիոնի կամ միլիարդի ներդրում կատարել Հայաստանում, եթե իշխանությունը ասենք համաձայնի Պետական զինանշանի վրա պատկերել այդ ներդրողի կամ նրա ասենք 5 որդիներից ավագի կամ կրտսերի պատկերը, այդ պահանջը կարող է կատարվել, քանի որ “փողը նաղդ է տրվում”: Դա է այն քաղաքակրթական խնդիրը, որ արտահայտվում է Լեզվի օրենքի փոփոխության համատեքստում: Ինչ արժեք ունի հայկական պետականությունը, ինչ դեր ունի այն հայկական քաղաքակրթական շրջանակում, և կա արդյոք այդպիսի շրջանակ, եթե այն կարող է ցանկացած ձևափոխման ենթարկվել իքս ծավալի ներդրումների խոստման դիմաց: Այսինքն, խոստացված ներդրումներն են նախանշում ժամանակակից հայկական քաղաքակրթության սահմանները, խորությունը, հենասյուները, բովանդակությունը: Համենայն դեպս այդպես է, քանի դեռ Լեզվի մասին փոփոխություններն անցնում են, հակառակ հանրային այն դիմադրության, որ փորձ արվեց ցույց տալ քաղաքացիական ակտիվության միջոցով: Քանի դեռ հասարակությունը չի կարողանում ցույց տալ իր դերն ու կշիռը ժամանակակից հայկական քաղաքակրթական շրջանակում, նշանակում է, որ այդ շրջանակը հենց այն է, ինչ մենք տեսնում ենք: Թե ինչ պատմություն է ունեցել այդ շրջանակը, ինչ երևելիներ է տվել, ինչքանը դեռ կան, արդեն որևէ նշանակություն չունի: Փաստն այն է, որ այդ ամենը հայ ժողովրդի կյանքում չունի որևէ դերակատարություն, որովհետև բավական է ի հայտ գա մի “երևելի” ներդրող, և ի կատար կարող են ածվել նրա աներևակայելի ցանկությունները: Դա է ժամանակակից Հայաստանը, որի համար մարմնի մասերից էականը Լեզուն չէ, այլ բուդը, հատկապես Ամանորի այս եռուզեռում: Գուցե պատահական էլ չէ, որ իշխանությունը հարցը փորձեց հնարավորինս ձգել մինչև Նոր Տարի, լավ իմանալով, թե դա ինչ հոգնատանջ թմբիր է հասարակության զգալի մեծամասնության համար: Լեզուն ժամանակակից Հայաստանում երևի թե պետք է ընդամենը բերանի մեջ բդի կտորն այս ու այն կողմ տանելու համար: Բարեբախտաբար դեռ կան, մնում են մարդիկ, նույնիսկ շատ մարդիկ, որոնց համար հայկական ժամանակակից քաղաքակրթությունն այլ ուրվագիծ ունի, այլ բովանդակություն, խարսխված է այլ արժեքների վրա: Ու լավ է, որ այդ մարդիկ չեն հանձնվում բդին և այդ մարդկանց համար ոչ թե պետությունն է ներդրումների գաղափարին ծառայում, այլ ներդրումները պետք է ծառայեն պետության գաղափարին: Այդ մարդիկ քիչ են, նույնիսկ շատ դեպքերում ցաքուցրիվ, շատերը նույնիսկ չգիտեն էլ միմյանց գոյության մասին: Բայց կարևոր է, որ նրանք կան, և նկատելի է նաև այն, որ նրանց մոտ, նրանց շուրջ ձևավորվում է փոխադարձ անհրաժեշտության ավելի ու ավելի խորացող գիտակցումը և նույնիսկ ներքին, անգամ բնազդային մակարդակի պահանջը: Իսկ դա կարող է լինել այդ տեսակի բյուրեղացման խոստումնալից մեկնարկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում