Ինչպես հաղորդում է ferghana.ru կայքը, այսօր Ուզբեկստանի տարածքում արգելափակվել է մուտքը Facebook սոցիալական ցանց: Ըստ կայքի, հավանաբար դրա պատճառ են հանդիսացել այն բազմաթիվ հղումներն ու հրապարակումները, որոնք պարբերաբար հայտնվել են այս սոցիալական ցանցում: Ուզբեկստանում շատ կայքեր են արգելված` ferghana.ru, uznews.net և այլն: Այս կայքերը երկար ժամանակ արդեն փակ են, բայց Facebook-ը վերածվել էր մի շատ լուրջ հարթակի, որտեղ ակտիվ քննարկվում էր երկրի ներքին իրավիճակը:
Կայքի հավաստմամբ, Facebook-ի արգելափակումը յուրօրինակ պատասխան էր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցի, համաձայն որի Ուզբեկստանը մամուլի ազատության ստիճանով աշխարհում զբաղեցնում է 163-րդ տեղը 178 երկրների մեջ: Ընդ որում, միջինասիական այս երկիրն անցած տարվա համեմատ նահանջել է 3 տեղով: ferghana.ru-ի համոզմամբ, այս զեկույցը դուր չի եկել Ուզբեկստանի ղեկավարությանը, և դրա համար նրանք արգելափակել են անգամ NEWSru.com-ի տվյալ հոդվածը: