Ըստ ԿԲ այսօր հրապարակած ամփոփ տվյալների` արժութային շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի երրորդ եռամսյակի միջին ցուցանիշը նախորդ եռամսյակի միջինի համեմատ արժեւորվել է 5.15 տոկոսով` կազմելով 365.51 դրամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեւորվել է 1.95 տոկոսով: ՀՀ առեւտրային հիմնական գործընկեր երկրների արժույթներից 1 եվրոյի նկատմամբ դրամի փոխարժեքը նախորդ եռամսյակի համեմատ արժեւորվել է 3.75 տոկոսով` կազմելով 472.20 դրամ, իսկ 1 ռուբլու նկատմամբ` արժեւորվել է 9.10 տոկոսով եւ կազմել է 11.65 դրամ: