Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, Ադրբեջանի մասնավոր հատվածի ամենախոշոր ընկերություններից մեկը` ISR Group-ը, հայտարարել է, որ գնում է Թուրքիայի ամենահայտնի հյուրանոցներից երկուսը` Բոդրումի Princess Deluxe Resort and Spa և Ստամբուլի Edition Hotel հյուրանոցները:
Ընկերության փոխնախագահ Զաֆեր Թանգիլը հայտարարել է, որ ընկերությունը շատ արագ աճ է արձանագրում և ցանկանում է օգտագործել Թուրքիայում ստեղծված ներդրումային հնարավորությունը: Նա ասել է, որ ISR Group ընկերությունը գոհ է, որ գնել է Թուրքիայի առաջին 7-աստղանի հյուրանոցը:
Հյուրանոցներից մեկը գտնվում է Էգեյան ծովի ափին` Բոդրում քաղաքում, այն ունի 432 Standard, 46 Junior, 6 Deluxe և 2 King-size rooms և 11 շքեղ առանձնատուն:
ISR Group-ը Ադրբեջանի ամենամեծ ընկերություններից մեկն է, որին են պատկանում Բաքվի ժամանցային կենտրոնը, Nargiz առևտրի կենտրոնը, Toyota Baku կենտրոնը, մի քանի հյուրանոցներ, այդ թվում ` Radisson Hotel-ը, Hilton Baku Hotel-ը և մի քանի տասնյակ այլ ընկերություններ: