«Այս տարվա հիմնական առանձնահատկությունը, որ հետագայում իր ազդեցությունը կունենա տնտեսական զարգացումների վրա, գնաճի բարձր մակարդակն է: Տարին հավանաբար մենք կփակենք 10%-անոց գնաճի ցուցանիշով, որը մեր պատմության համար աննախադեպ է: Երրորդ հազարամյակում մենք ամենաբարձր գնաճով ենք մտնում հաջորդ տարի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: