Մալազիական ազգային լրատվական գործակալության փոխանցմամբ (BERNAMA)` Մալազիայի իրավապահները թմրամիջոցներ տեղափոխելու համար այս տարի ձերբակալել են 138 իրանցիների: Ըստ նույն աղբյուրի` անցած տարվա 16-ի համեմատ` այս տարի կտրուկ աճ է արձանագրվել: Ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Յուսուպի փոխանցմամբ` «այդ իրանցիները հիմնականում վաճառում են ամֆիտամին տեսակի թմրամիջոց, իսկ հիմանական փոխադրման տարանցիկ ճանապարհներն անցնում են Դուբայով, Հայաստանով, Դոհայով, Կոլոմբոյով: