Աշխարհի ամենախոշոր ավտոարտադրող ընկերություններից General Motors-ը $773 մլն տուգանք կվճարի ընկերության արտադրությունների հասցրած էկոլոգիական վնասի համար: Հաշտության համաձայնությունը ձեռք է բերվել ընկերության եւ կառավարության անդամների միջեւ, որի արդյունքում ընկերությունը համաձայնել է վճարել այդ գումարը: Դրա համար General Motors-ը վարկեր է վերցրել պետությունից: Տուգանքի գումարները կուղղվեն ընկերության 89 արտադրությունների տարածքները մաքրելուն: