Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Սուտը դարձնել հիմնական զենք չի կարելի

«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները փաստում են, որ այսքան ժամանակ իշխանության տարբեր գործիչների մոտ ոչ կոմպետենտ հայտարարությունների մի շարան է եղել ՀՀ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Արայիկ Հարությունյանի խոսքերով, վարչապետը հայտարարում է` երկու դպրոց է բացվելու, հետո հայտարարում է` ո՛չ, այդպես չէ: Աշոտյանն իր խոսքերում այնպես է ներկայացնում այդ ուսուցման պրոցեսը, որից կարելի է եզրակացություններ անել, որ հայերենն այս առումով կվերածվի կենցաղային լեզվի. «Հա բայց ի՞նչ է եղել, կգնան տանը հայերեն կխոսեն, փողոցում կխոսեն»: Եվ երբ ասում ես, որ դու դրանով հայոց լեզուն վերածում ես կենցաղային լեզվի, ասում է` ես այդպիսի բան չեմ ասել։ Եվ վերջինը` Հովիկ Աբրահամյանը, Արտակ Դավթյանը, Արմեն Աշոտյանը, Հրանուշ Հակոբյանը հայտարարում են, որ նախագահի մոտ որոշում է կայացվել, որ լեզվի մասին օրենքը հանված է փաթեթից ու այն այլեւս չի քննարկվելու։ Ու հանկարծ այդ մարդիկ ասում են, որ չեն կարող հանել օրենքը, որովհետեւ իրավաբաններն իրենց ասել են, որ անհնար է առանց «Լեզվի մասին» օրենքի փոփոխության, այսինքն` այստեղ պետք է շատ լուրջ հետեւություն անել ե՛ւ օրենքը գրողների, ե՛ւ կիրառողների, ե՛ւ, ընդհանրապես, կրթության կառավարմամբ զբաղվողների մասին:
Արայիկ Հարությունյանը փաստում է, որ նախաձեռնությունը հիմա մի փաստաթուղթ է նախապատրաստում, որում նշվելու են այս նախագծի բացերը կետ առ կետ: Այն հարցին, թե որոնք են նախաձեռնության հետագա քայլերը, Հարությունյանը նշեց, որ խումբն անելու է այն ամենը, ինչ արել է վեց ամիս շարունակ` տարբեր մեթոդներով իրազեկել օրենքի բացերի, դրա անթույլատրելիության, հնարավոր շատ մարդկանց ներգրավել պայքարի մեջ, պայմաններ ստեղծել, որպեսզի օրենքով զբաղվողներն էլ ավելի խճճվեն իրենց գործողություններում:
Արայիկ Հարությունյան. «Մենք հիմա մի փաստաթուղթ ենք պատրաստում, որում նշելու ենք այս նախագծի բացերը կետ առ կետ: Իսկ բացասական երեւույթները, որ առաջանալու են այս օրենքներն ընդունելուց հետո բազամազան են` սկսած հանրակրթությունից մինչեւ բարձրագույն կրթություն»։
Նախաձեռնության մեկ այլ անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ «այսպես հարաբերվել հասարակության հետ, այսինքն`սուտը դարձնել հիմնական զենք, չի կարելի»: Առաջիկայում նախաձեռնության անդամները պատրաստվում են անել այն, ինչ միշտ են անում: Սակայն ավելացնում են. «Մենք գրպանում դրված բաներ չունենք, հավաքվում ենք, քննարկում ենք, ծնվում են գաղափարներ, մտահղացումներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում