Lufthansa ավիաընկերությունն այս տարվա իր 1,111,111 ուղևորին դիմավորեց Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում: Դա Deutsche Bank Russia ընկերության մի աշխատակից է եղել, որը հոկտեմբերի 18-ին մեկնել է Ֆրանկֆուրտ:
Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում այս ավիաընկերության ներկայացուցիչ Ռոնալդ Շուլցը նշել է, որ «Ռուսաստանը Lufthansa –ի համար դարձել է ամենաարդյունավետ շուկաներից մեկը: Նոր ավիաչվերթների բացումն էլ դրա վառ ապացույցն են»:
Ավիաընկերությունն ընդհանրապես լավ ցուցանիշներ է արձանագրել այս տարի: 2010թ. 9 ամսիների ընթացքում Lufthansa-ի կողմից փոխադրած ուղևորների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում աճել է 25%-ով: