Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի մասնակից երկրների հերթական գագաթնաժողովը տեղի կունենա 2011 թվականի հոկտեմբերին Աստանայում: Այդ մասին խորհրդի ղեկավար Հալիլ Աքինջին լրագրողներին հայտնել է Բաքվում: Նա ասել է, որ գագաթնաժողովի հիմնական հարցը կլինի թյուրքալեզու երկրների մաքսային միության ստեղծումը և թյուրքալեզու բոլոր պեությունների միջև անցագրային ռեժիմի վերացումը,- հայտնում են ադրբեջանական գործակալությունները: