Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Ա.Քոհեն. «Դեպի ԱՄՆ Հայաստանի լուրջ կողմնորոշումից բացի՝ ոչինչ ուժերի հարաբերակցությունը չի փոխի»

Արտաքին քաղաքականության, անվտանգության և միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ, Heritage Foundation-ի` Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արիել Քոհենը
ադրբեջանական Тrend գործակալությանը հայտնել է, թե հիասթափված է, որ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում, «չնայած առկա հույսերին, Հայաստանը չգնաց գոնե երկու գրավյալ շրջանների ազատմանը»:
Քոհենը ափսոսանք է հայտնել, որ Աստանայի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից օգտագործվել է որպես միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարթակ` առաջընթացի և խաղաղ կարգավորման հասնելու բացակայության պայմաններում: «Ցավոք, 2011-ի կանխատեսումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մխիթարական չեն: Հազիվ թե հակամարտության կարգավորման գործընթացում բեկման հեռանկար լինի, առավել ևս, որ նման հրաշալի հնարավորություն, ինչպիսին էր ԵԱՀԿ գագաթնաժողովը, կողմերը բաց թողեցին»:
Քոհենի հավաստմամբ` 2011 թվականին ԱՄՆ-ը կկանգնի 2012 թվականի ընտրությունների հարցի առաջ, բացի այդ` 2011-ը բեկումնային կլինի, անգամ ծայրահեղ, Աֆղանստանում կոալիցիոն ուժերի գործողությունների համար. «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն այլ առաջնահերթություններ կունենա և այնպիսի կարևոր հակամարտության, ինչպիսին մերձավորարևելյանն է, Վաշինգտոնը, դատելով պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հայտարարություններից, պետք է ուղադրություն դարձնի ավելի քիչ, քան հիմա: Այդ իսկ պատճառով` բարդ հակամարտությունները, որոնցում դանդաղ քաղաքական և PR դիվիդենտեներ ձեռքբերելը Վաշինգտոնի համար այնքան էլ մեծ չէ »: Ինչ վերաբերում է Ռուսաստանի առաքելությանը, ապա, փորձագետի կարծիքով, ամեն ինչ միանշանակ չէ:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից, ըստ Քոհենի, արդեն իսկ մեծ ջանքեր և ժամանակ է գործադրվել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նրա կարծիքով` ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստ է լուրջ զիջումների և հնարավոր է, որ նախագահ Մեդվեդևը գիտակցում է, թե որ կողմից է գործընթացի արգելակումը և կարգավորման խոչընդոտումը. «Մյուս կողմից, Հայաստանի և Ռուսաստանի պատմական կապերը չեն կարող սասանվել Ադրբեջանի` հակամարտության լուծման պատրաստակամության արդյունքում: Դեպի ԱՄՆ Հայաստանի լուրջ կողմնորոշումից բացի, ինչը, ի դեպ, հնարավոր է ապագայում, ոչինչ ուժերի հարաբերակցությունը չի փոխի»,- նկատել է Քոհենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում