Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրն Իրանում մահապատիժ իրականացվեց 4 հանցագործի նկատմամբ` 3 տղամարդ եւ մեկ կին, որոնք մեղավոր էին ճանաչվել թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար: Անցած տարի Իրանում մահապատժի է ենթարկվել 270 մարդ, այս տարի` 127: Իրանի Իսլամական Հանրապետությունում մահապատիժ է սահմանված զինված կողոպուտի, թմրամիջոցների առեւտրի եւ ամուսնական դավաճանության համար: Մահապատիժը գործում է նաեւ Սաուդյան Արաբիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում:
Մահապատժի դեմ պայքարի համաշխարհային օրն արդեն չորրորդ անգամ է նշվում որպես տոն: