ISNA գործակալությունն այսօր փոխանցել է Իրանի ատոմային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքերը, համաձայն որի` «Իրանն արդեն արտադրել է 30կգ` մինչեւ 20% հարստացված ուրան»:
Iran Focus գործակալության փոխանցմամբ, սա նշանակում է, որ Իրանն արագ տեմպերով զարգացնում է այս ոլորտը, քանի որ մեկ ամիս առաջ նույն Սալեհին հայտարարել էր, թե այդ պաշարներն այսօրվա թվերից ավելի քիչ են: