Իրանական Entekhab Industrial Group-ը շուտով կստորագրի պայմանագիր, ըստ որի` $513 մլն-ով կգնի հարավկորեական Daewoo Electronics ընկերությունը: Ուրի բանկը, որը կորեական ընկերության կրեդիտորների ներկայացուցիչն է, հայտարարել է, որ պայմանագիրը կստորագրվի այն ժամանակ, երբ իրենց համաձայնությունը կտան Daewoo Electronics պարտատերերը:
Իրանական ընկերության առաջարկներն ավելի նախընտրելի են համարվել, քան շվեդական Electrolux-ինը: Նախորդ մրցույթներին մասնակցել են Morgan Stanley-ն, հնդկական ընկերությունների կոնսորցիումը: Սա չորրորդ փորձն է վաճառելու Daewoo Electronics-ը:
Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնականում մասնագիտացված է լվացքի մեքենաներ եւ սառնարաններ արտադրելու մեջ: