Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ո՞վ է փոփոխությունների թիրախը

Կադրային փոփոխությունների մեքենան կարծես թե վերագործարկվում է, և Սերժ Սարգսյանը լուրջ վերադասավորումներ է սկսում գործադիր իշխանության համակարգում:
Հատկանշական է, որ քաղաքապետից և արդարադատության նախարարից հետո, որոնց փոփոխությունների ֆոնը և մոտիվացիան կարծես թե այլ էր, համենայնդեպս` հրապարակային, վիզուալ մակարդակում, այժմ Սերժ Սարգսյանը ձեռնամուխ է լինում տնտեսական բլոկին և պաշտոնանկ անում մի նախարարի, որը, այսպես ասած, ինտելեկտուալների թիմից է, հանդիսանում է վարչապետ, ինտելեկտի և գիտելիքի դրոշակակրի դերը ստանձնած վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի անդամ: Այլ կերպ ասած` Ներսես Երիցյանի պաշտոնանկությունը կարծես թե հարված է առաջին հերթին Տիգրան Սարգսյանին: Տպավորությունն այնպիսին է, որ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությամբ հարված հասցնելով իշխանության, այսպես ասած, քրեաօլիգարխիկ թևին, Սերժ Սարգսյանը փորձում է Ներսես Երիցյանի պաշտոնանկությամբ և տնտեսական բլոկի վերադասավորումներով հավասարակշռել իրավիճակը և մի հարված էլ հասցրած լինել, այսպես ասած, ինտելեկտուալների թևին, քրեաօլիգարխիկ թևի մոտ կտրուկ տրամադրությունները զսպելու համար: Համենայնդեպս, մեկնարկի համեմատ շրջադարձը բավական կտրուկ էր:
Բանն այն է, որ պաշտոնանկությունների հերթի մեջ կարծես թե ավելի առաջ էր կանգնած դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը` Քեթրինի Միհրանը, ով նույնպես քրեաօլիգարխիկ թևի ներկայացուցիչներից է: Թվում է, որ պետք է հաջորդ պաշտոնանկությունը վերաբերեր նրան, քանի որ հենց նրա անկարգ պահվածքը անպատիժ թողնելու համար էին հեռացրել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին: Հետևաբար, տրամաբանականը այն էր, որ հաջորդ հեռացումը լիներ հենց ԴԱՀԿ պետի հեռացումը: Բայց Սերժ Սարգսյանը կտրուկ շրջվում և հարվածում է տնտեսական բլոկին, ինտելեկտուալների թևին, վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ընդ որում, հետաքրքրականն այն էր, որ արդարադատության նախարարի պաշտոնանկությունից անմիջապես հետո հենց վարչապետ Տիգրան Սարգսյանը բավական խրոխտ կերպով ներկայացրեց դրա պատճառները, այնպիսի կեցվածքով, կարծես թե արդարադատության նախարարի պաշտոնանկությունը իր հաղթանակն էր ներիշխանական կռիվներում: Ըստ երևույթին, այդ ամենը Սերժ Սարգսյանը համարել է չափից շատ` մտավախություն ունենալով, որ եթե պաշտոնանկությունները չհավասարակշռվեն, այսպես ասած, ինտելեկտուալ թևով, քրեաօլիգարխիկ ՙկիսագունդը՚ կարող է և անցնել արդեն գործնական դիմադրության, ինչի պարագայում Սերժ Սարգսյանին կմնա կամ հանձնվել այդ ՙկիսագնդին՚ և այնտեղ ՙքաղաքական ապաստարան՚ խնդրել, կամ էլ բացահայտ առճակատման գնալ դրա հետ, ինչը կարող էր անկանխատեսելի հետևանքներ ունենալ: Սակայն չի բացառվում նաև, որ ներկայիս պաշտոնանկությունները հենց հանդիսանում են քրեաօլիգարխիկ ՙկիսագնդի՚ հակագրոհի, կամ այսպես ասած` հակահեղափոխության արտահայտություն, որի նպատակը Տիգրան Սարգսյանին իշխանական համակարգից հեռացնելն է, առավել ևս, որ նրա նշանակման իսկ օրից դա եղել է այդ ՙկիսագնդի՚ ցանկությունը: Տիգրան Սարգսյանն այդպես էլ չընկալվեց իբրև յուրային, և հիմա գուցե փորձ է ավում նրան հեռացնել համակարգից: Համենայնդեպս, Երիցյանը Տիգրան Սարգսյանի թիմի անդամ էր, նույնիսկ նրա սանն իշխանական համակարգում, որ եկել էր Կենտրոնական բանկից: Հետևաբար Երիցյանի պաշտոնանկությունը կարող է ընկալվել որպես Տիգրան Սարգսյանի դիրքերի թուլացում: Ընդ որում, խոսքը միայն այն մասին չէ, որ նա համակարգում կորցնում է իր զինակցին: Բանն այն է, որ Ներսես Երիցյանի պաշտոնանկությունը կարող է ընկալվել որպես հարված Տիգրան Սարգսյանի հռչակած կուրսին: Այստեղ է, թերևս, գլխավոր խնդիրը, որից էլ հնարավոր է ենթադրել, որ չի ուշանա նաև հարվածը անմիջապես Տիգրան Սարգսյանին և նրա պաշտոնանկությունը: Համենայնդեպս արդեն իսկ շրջանառվում են այդպիսի տեղեկություններ, որոնք գալիս են իշխանության աղբյուրներից: Բայց ամեն ինչ, իհարկե, այդպես միարժեք չէ: Բանն այն է, որ Ներսես Երիցյանի պաշտոնանկությունն աներկբա չի նշանակում հարված Տիգրան Սարգսյանին, քանի որ համակարգում ստատուս քվոն նա կարծես թե պահում է:
Բանն այն է, որ Երիցյանի փոխարեն էկոնոմիկայի նախարար է գնում ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, իսկ նրա փոխարեն ֆինանսների նախարարի հավանական թեկնածու է դիտվում ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Տիգրան Դավթյանը նույնպես Տիգրան Սարգսյանի թիմի անդամ է, ինտելեկտուալների թևի ներկայացուցիչ: Նույնը կարելի է համարել Վաչե Գաբրիելյանին, ով Կենտրոնական բանկում երկար տարիներ աշխատել է Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ և նույնպես հանդիսանում է, այսպես ասած, ինտելեկտուալ տեսակի պաշտոնյա: Այսինքն` կառավարության մեջ կարծես թե Տիգրան Սարգսյանի թիմի տեսակարար կշիռը պահպանվում է: Եթե նպատակ լիներ լուրջ հարված հասցնել նրան, ապա հազիվ թե այդ տեսակարար կշիռը պահպանվեր, և էկոնոմիկայի նախարար կամ ֆինանսների նախարար կնշանակվեր մեկ այլ անձնավորություն: Իհարկե, այդ դատողություններն առայժմ հիմնված են մինչ այս պահը եղած տեղեկատվության վրա և չի բացառվում, որ լինեն կադրային այլ նշանակումներ, քան այն անունները, որոնք շրջանառվել են մինչ այս պահը: Բայց, բոլոր դեպքերում, քիչ հավանական է դիտվում Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը, քանի որ Տիգրան Սարգսյանը կարծես թե այն փրկօղակն է, որով Սերժ Սարգսյանը կարող է մտնել խորհրդարանի ընտրության հորձանուտ և փորձել մնալ ջրի վրա: Բանն այն է, որ առանց Տիգրան Սարգսյանի` Սերժ Սարգսյանը կարող է հայտնվել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական լուրջ բարդությունների առաջ: Քաղաքական առումով Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը նշանակելու է քրեաօլիգարխիկ բևեռի վերջնական հաղթանակ, ինչը Սերժ Սարգսյանին ընդհանրապես զրկելու է հանրային համակրանքի նշույլի հույսից անգամ: Բացի այդ, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կարող է խնդիրներ առաջացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասով, որոնց վարկերը Հայաստանի համար օդ ու ջրի պես անհրաժեշտ են դարձել: Ի վերջո, բավական է միայն նշել, որ Հայաստանում աշխատավարձերի և նպաստների վճարման համար կենսական նշանակություն ունի Արժույթի միջազգային հիմնադրամի հատկացրած վարկը, որ ԱՄՀ-ն, խախտելով իր ոդեգրած սկզբունքները` վարկ չտալ բյուջեի համար, այդուհանդերձ հատկացնում է Հայաստանի բյուջեին: Տիգրան Սարգսյանի չլինելը մեծ վտանգի տակ կարող է դնել այդ վարկերի լինելու հանգամանքը, ինչը կարող է էապես ծանրացնել սոցիալական վիճակը երկրում: Այդ հանգամանքները հուշում են, որ Ներսես Երիցյանը, թերևս, ոչ թե Տիգրան Սարգսյանին ուղղված հարվածի հանգրվաններից մեկն էր, այլ ավելի շուտ շանթարգելը Տիգրան Սարգսյանի համար, որ իր վրա վերցրեց նրան բաժին հասնող լիցքերը:
Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում