Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պահին հանձնված ճակատագիր

Ընդ որում` դա, իհարկե, նախապես ծրագրված չէր: Պարզապես ստացվեց այնպես, որ մրցույթի արդյունքը պետք է հրապարակվեր այն իրադարձությունների ֆոնին, որ տեղի ունեցան Հայաստանի իշխանական համակարգում, հասարակական-քաղաքական դաշտում` առաջ բերելով հրապարակային բանավեճ այն մասին, թե արդյոք իշխանության մեջ տեղի ունեցած հայտնի զարգացումները ընդամենը ներկլանային ռազբորկա՞ էին, թե՞ բխում էին իշխանության մեջ մոտեցումների եւ արժեքների վերանայման հետ կապված որոշակի տրամադրություններից: Մինչ հրապարակային բանավեճի ընթացքում տարբեր մոտեցումների կողմնակիցները փորձում էին հիմնավորել սեփական գնահատականը կամ հերքել դիմացինի վերլուծությունը, եկավ դեկտեմբերի 16-ը, երբ ՀՌԱՀ-ը պետք է հրապարակեր հեռուստահեռարձակման մրցույթի արդյունքը: Այլ կերպ ասած` եկավ «Ա1+»-ի եթեր վերադառնալու հարցին հերթական անգամ պատասխան տալու ժամանակը: Պարզապես այդ ժամանակը տարբերվում էր նախորդ համանման ժամանակներից նրանով, որ այս անգամ ոչ միայն այդ հարցին էր պատասխան տրվելու, այլ նաեւ այս օրերին ընթացող հրապարակային բանավեճերին: Անշուշտ, պետք չէ ՀՌԱՀ որոշումը համարել ներիշխանական վերջին զարգացումների աներկբա ինդիկատոր եւ դրանով միարժեք հետեւություններ անել այդ զարգացումների հետ կապված: Հայաստանի իշխանական համակարգը բավական բազմաշերտ երեւույթ է, հատկապես այժմ, երբ իր վրա դեռ կրում է 2008 թվականի իրադարձությունների ազդեցությունը, բայց արդեն ընդհուպ մոտեցել է 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը: Այդ իսկ պատճառով, մեկ մրցույթը շատ քիչ է ընդգրկուն գործընթացի մասին հետեւություն կամ եզրակացություն անելու համար: Բայց, այդուհանդերձ, որոշակի հարցերի պատասխան դրա շնորհիվ ստացվեց:
Մասնավորապես, զուտ ներիշխանական վերջին զարգացումների, այսինքն` քաղաքապետի եւ արդարադատության նախարարի պաշտոնանկությունների առումով պարզ դարձավ, որ իշխանության ներսում տեղի ունեցողը բոլորովին էլ հեղափոխություն չէ, քանի որ հեղափոխությունը կենթադրեր նաեւ ազդեցություն հեռուստաոլորտում, այսինքն` «Ա1+»-ին եթեր վերադառնալու իրավունքի տրամադրում: Անկասկած, դա չի ենթադրում, որ տեղի ունեցածը լոկ իմիտացիա էր, որի նպատակը հանրային շրջանակներին կամ միջազգային հանրությանը մոլորեցնելն ու դրա շնորհիվ ինչ-որ դիվիդենտներ քաղելն է: Պարզապես հեռուստամրցույթի արդյունքը վկայեց, որ իշխանությունը դեռեւս շատ հեռու է իրադարձությունների զարգացման գոնե միջնաժամկետ հայեցակարգ ունենալուց: Դրանով է, թերեւս, պայմանավորված այն զիգզագը, որ նկատվեց իշխանության գործողություններում: Մեկ կատարվում է իշխող համակարգի առանցքային դեմքերից մեկին հեռացնելու, ընդ որում` բավական նվաստացնող ձեւով հեռացնելու համարձակ քայլ, մեկ էլ` տեղի է ունենում վերադարձ «ելման դիրք» եւ կայացվում է ավանդական որոշում «Ա1+»-ի հարցով: Այդ ամենը հուշում է, որ իշխանության մեջ, չնայած արտաքին հանգստությանն ու կայունությանը, շարունակում են տեղի ունենալ 2008-ի հետընտրական իրողությունների ազդեցությունը կրող խորքային պրոցեսներ, որոնք էլ ստիպում են որոշումներ կայացնել պահի ազդեցության տակ: Սերժ Սարգսյանի նախագահության ամբողջ ընթացքը, այսինքն` անցած երկուսուկես-երեք տարին, թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին կյանքին առնչվող հարցերում անցնում է այդ մարտավարությամբ, եւ որոշումները կայացվում են պահի թելադրանքով: Լավագույն օրինակներից է հայ-թուրքական գործընթացը, որը Սերժ Սարգսյանը սկսեց գերհանդուրժողության դրսեւորումներով, տարածաշրջանային ինտեգրացիայի մասին գրեթե պաշտամունքի հասնող միջազգային ելույթներով, եւ կարճ ժամանակ անց դա փոխարինվեց ընդգծված ազգայնականությամբ, կոշտությամբ:
Խնդիրն այն չէ, թե որ պահվածքն է առավել ճիշտ: Գուցե ճիշտը ընդհանրապես ծայրահեղությունների մեջ չընկնելն է: Պարզապես փաստը խոսում է այն մասին, որ որոշումները կայացվում են ոչ թե հայեցակարգային հաշվարկների եւ կանխատեսումների, այլ պահի թելադրանքի հիման վրա: Նույնն է նաեւ երկրի ներքին կյանքում: Դա հուշում է, որ Սերժ Սարգսյանը ընտրական փուլերի միջեւ ընկած այդ ժամանակահատվածում, որը համարվում է նրա նախագահական պաշտոնավարման առաջին ժամկետ, այդպես էլ չի կարողանում ձեւավորել իր իշխանությունը, ինչը թույլ կտա արդեն պլանավորել որոշակի ընթացք եւ կատարել իշխանության վարքի գոնե միջնաժամկետ ծրագրավորում: Այդ տեսանկյունից խոսուն հանգամանք է այն, որ նրա իշխանության առանցքային դերակատարներից մեկը հանդիսացող Գագիկ Բեգլարյանը, ում վրա դրվեց նախագահական առաջին ժամկետի համար շատ կարեւոր հանգրվաններից մեկի` Երեւանի քաղաքապետի առաջին ընտրությանը իշխանական շահը սպասարկելու պատասխանատվությունը, հանկարծ մեկ տարի անց օտար դարձավ այդ իշխանությանը, դարձավ այդ իշխանության համար ավելորդ: Նման իրավիճակում «Ա1+»-ի մասին որոշումն իրականում ոչ միայն ցույց է տալիս այն, որ Հայաստանի այս իշխանությունը չունի բարեփոխման անկեղծություն, այլ գուցե առաջին հերթին ցույց է տալիս այն, որ, մեծ հաշվով, Հայաստանը չունի իշխանություն, այլապես ներիշխանական զիգզագների փոխարեն, հանրությունն ականատես կլիներ հստակ որեւէ կորագծի` ինչ-որ ուղղությամբ: «Իշխանություն չունենալ» արտահայտությունն, իհարկե, պետք չէ ընկալել շատ ուղղագիծ եւ պարզունակ ձեւով: Իհարկե, իշխանություն կա, եւ այն որոշակի գործառույթներ իրականացնում է: Խնդիրն այն է, որ ժամանակակից աշխարհում իշխանությանը բնորոշ ամենահատկանշական գիծը հնարավորինս երկար ժամկետի պլանավորման ունակությունն է: Ահա այդ տեսանկյունից է, որ Հայաստանում իշխանություն չկա, քանի որ չկա քիչ թե շատ տեւական ժամկետի համար հստակ պլանավորում: Եթե իշխանությունն առաջնորդվում է պահի թելադրանքով, ապա դա նշանակում է, որ Հայաստանում իշխողը պահն է: Ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ ցանկացած պահի կարող է լինել իրավիճակի ցանկացած փոփոխություն: Ընդ որում, այդ իրավիճակը ամենեւին էլ ցանկալի չէ թե՛ պետության, թե՛ հասարակության, թե՛ անգամ իշխանության համար: Բայց իշխանության վերարտադրության նպատակով հետեւողականորեն իրականացված քաղաքական եւ տնտեսական կյանքի լճացումն է հանգեցրել այդպիսի իրավիճակի, երբ մսխվել են հնարավոր բոլոր ռացիոնալ միջոցները եւ պետության ճակատագիրը հանձնել պահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում