Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

МТС-ը ֆինանսավորում է Հայաստանի պոտենցիալ նախագահ Ռալֆ Յիրիկյանին. CNews

«Мобильные телесистемы» (МТС) ընկերությունը 90 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել լիբանանցի ձեռնարկատերեր Պիեռ և Մուսա Ֆատուշներին, որոնք МТС-ին պատկանող հայկական բջջային օպերատոր «Ղ-Տելեկոմի» (առևտրական ապրանքանիշը` Vivacell – MTS) համասեփականատերերն են: Շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է պետք գալ Ֆատուշների նկատմամբ բարեկամաբար տրամադրված «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական ձգտումներն իրականացնելու համար, որին դիտում են որպես ՀՀ առաջիկա նախագահական ընտրությունների հնարավոր թեկնածու:

Ինչպես հաղորդում է Cnews-ը` MTS-ը մինչև 2016թ. երկարացրել է Ֆատուշների ընտանիքից «Ղ-Տելեկոմի» ակցիաների 20%-ը գնելու վերաբերյալ 2 օպցիոն համաձայնագրերը: 2007թ. МТС-ը Ֆատուշներից 260 մլն եվրոյով ձեռք էր բերել International Cell Holding օֆշորի ակցիաների 80%-ը՝ 3 տարիների ընթացքում վճարելով միայն 50 մլն եվրո: Այդ ժամանակ կողմերը call- և put- օպցիոն համաձայնագրեր էին կնքել մնացած 20% ակցիաների վերաբերյալ: Դրանցից առաջինը МТС-ին հնարավորություն էր ընձեռում գնել այդ փաթեթը, մյուսը Ֆատուշներին իրավունք է տալիս վաճառել МТС-ի ակցիաները: Երկու օպցիոնային համաձայնագրերի նախնական ժամկետը լրացել է 2012թ.:

Նոր պայմանավորվածության համաձայն` call օպցիոնի իրականացման դեպքում МТС-ը կարող է մնացած գումարը գրանցել Ֆատուշների պարտքի դիմաց: Իսկ put-օպցիոնը Ֆատուշները կարող են իրականացնել միայն վարկի վճարումից հետո: Գործարքին մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ այդպիսով МТС-ն օգնել է բիզնեսի իր գործընկերներին և միաժամանակ առաջ տարել իր սեփական շահը:

«Ղ-Տելեկոմի» մրցակից աղբյուրներից մեկը МТС-ից գումարներ ստանալու Ֆատուշների ցանկությունը համարում է քաղաքական քայլ, որն ուղղված է նրա գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական ամբիցիաները բավարարելուն: Ինքը՝ Յիրիկյանը, ծնվել է Լիբանանի հայկական ընտանիքում , 2001թ. եղել է Լեռնային Ղարաբաղում և գլխավորել Ֆատուշների հիմնադրած «Ղ-Տելեկոմ» ընկերությունը:

2004թ. Հայաստանի իշխանությունները «ԱրմենՏել» ընկերությանը զրկեցին բջջային կապի բացառիկ արտոնագրից՝ այն տալով «Ղ-Տելեկոմին»: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն իրենց հետաքրքրություններն ունեն ընկերությունում:
Այժմ ԱՊՀ երկրներում «Ղ-Տելեկոմը» МТС-ի միակ «դուստրն» է, և ռուսական ընկերությունը ակտիվների ձեռքբերումից հետո չի փոխել մենեջմենթը:

Cnews-ի զրուցակիցը նշել է, որ այս ընկերությունը առավել, քան МТС խմբի մյուս օպերատորները, շատ է ծախսում բարեգործության վրա, ընդ որում` այդ գումարները հավաքվել են Լիբանանում հայկական համայնքի կողմից:

Բացի այդ, «Ղ-Տելեկոմը» ակտիվորեն իր գործունեությունը գովազդում է ԶԼՄ-ներում, ինչը առիթ է այն դարձել լուրերի տարածմանը, թե Յիրիկյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի առաջիկա նախագահական ընտրություններին:

МТС-ը հրաժարվել է որևէ մեկնաբանությունից` կապված Յիրիկյանի քաղաքական ամբիցիաների և «Ղ-Տետլեկոմի» ծախսերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում