Երեկ ավարտվեցին «Ucom» և «Օrange Armenia» ընկերությունների՝ համապատասխանաբար ֆիքսված և բջջային հեռախոսային ցանցերի փոխկապակցման աշխատանքները: Ընկերություններն ավարտին հասցրին թեստավորման և փորձարկման աշխատանքները, և այժմ հնարավոր է դարձել երկու օպերատորների ձայնային ծառայությունների բաժանորդների միջև զանգերի իրականացումը: