Մեղադրելով Facebook-ին «անարդար և խարդախ» բիզնես–գործարքների մեջ` ԱՄՆ դաշնային կառավարությունը երեքշաբթի օրը արված հայտարարության մեջ առաջարկել է կարգավորման ծրագիր, ըստ որի՝ ընկերությունը պետք է ձեռք բերի կայքից օգտվողների թույլտվությունը՝ նրանց գաղտնիության պարամետրերում փոփոխություններ մտցնելուց առաջ և հաջորդ 20 տարիների ընթացքում ընկերությանը ենթարկի հաշվետվության անկախ վերստուգման:
Որպես այս հայտարարության հիմնավորում՝ Վաշինգտոնի առևտրի դաշնային հանձնաժողովը ներկայացնում է 2009 թվականին Facebook-ի կողմից իր կայքից օգտվողների գաղտնիության համաձայնագրերի փոփոխությունը:
Global Edition Technology-ն գրում է, որ ընդհանուր առմամբ հանձնաժողովը ընկերությանը ներկայացրել է 8 պնդում` այս անգամ չգանձելով ոչ մի տուգանք: Բայց ընկերությունը ստիպված կլինի վճարել օրական 16.000 դոլար՝ հետագայում արված սխալների համար:
Ընկերության հիմնադիր Մարկ Զուկերբերգը իր բլոգում գրել է, որ, չնայած իրենք «մի քանի սխալ են թույլ տվել», բայց հանձնաժողովի ներկայացրած խնդիրներից որոշներն արդեն իսկ լուծված են: