Ինչպես փոխանցել է չեխական ռադիոն (ցավով), Չեխիան անցնում է արտասահմանյան գարեջրի: 2010 թ. գարեջրի ներկրումները եվրոպական այդ երկիր շեշտակի աճել են:
2010 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին երկիր է ներկրվել 740 հազար գեկտոլիտր գարեջուր, ինչը երկու անգամ ավելի է, քան 2009 թ.:
Ներկրվող գարեջրի մոտ 50%-ը ներկրվել է Լեհաստանից: Այս փոփոխությունները Չեխիայի գարեջրի շուկայում տեղի են ունենում այն պարզ պատճառով, որ չեխականն ավելի թանկ է, քան հարևան երկրներինը:
Կանխատեսվում է, որ Չեխիայում առաջիկա տարվա ընթացքում, 1989 թ. ի վեր, կլինի այդ ըմպելիքի արտադրության ամենամեծ անկումը: