«ԱրմենՏել»-ն ընդլայնում է ինտերնետային ցանցը: Անցած գիշեր կատարված աշխատանքների պատճառով այս առավոտյան ընկերության շարժական ինտերնետ կապի հետ քաղաքի որոշ մասերում խնդիրներ կան:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ընկերության լրատվական ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը` առայժմ չի աշխատում 3G-ն, իսկ GPRS-ը աշխատում է. «Առաջիկա կես ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի»: