Գերմանիայում սկսվել է Opel ընկերության արտադրական խորհրդի ղեկավար Կլաուս Ֆրանցի գործի հետաքննությունը: Նրան մեղադրում են պաշտոնի չարաշահման մեջ: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Նման կասկածի պատճառ է դարձել արտադրական խորհրդի անդամներին հավելյալ պարգևատրումներ շնորհելը:
Opel ընկերությունում պարգևատրումներն ընդունվում են և գնահատվում: Սակայն Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ի տվյալների համաձայն՝ արտադրության խորհրդի ղեկավարն ու 2 անդամներ մեկ ամսվա ընթացքում ստացել են 1.5 հազար եվրո պարգևատրում:
59-ամյա Ֆրանցը Opel-ի արտադրական խորհրդում աշխատում է 1981 թվականից: