Samsung ընկերությունը 2012 թվականին չի արտադրի նեթբուքներ: Այս մասին հաղորդում է Blogeee.net կայքը` հղում անելով հարավկորեական ընկերության կողմից առևտրային գործընկերներին ուղղված նամակին:
Նամակում ասվում է, որ ընկերությունը պատրաստվում է վերանայել իր ռազմավարությունը համակարգիչների հարցում: 2012 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն այլևս չի արտադրի 10.1 դյույմ էկրանով նոթբուքներ: Դրա փոխարեն շեշտը կդնի 11.6 և 12 դյույմանոց և Intel Sandy Bridge պալտֆորմ ունեցող նոթբուքների արտադրման վրա:
Lenta.ru-ն գրում է, որ նթբուքների մցակիցները պլանշետներն են, որոնք ավելի թեթև են և ունեն նեթբուքի գործառույթները:
Gartner ընկերության տվյալների համաձայն՝ եվրոպայում նեթբուքների վաճառքը կրճատվել է 40 %-ով: