Microsoft ընկերությունը նոր Office 15-ի փաթեթը կներկայացնի 2012 թվականին:
WinRumors կայքը հայտնում է, որ փաթեթը կստանա Office 15 անունը, այն համակարգիչներում կաշխատի Windows 8-ի հետ:
Նոր փաթեթն առաջարկում է ծրագրից օգտվելու տարբեր ձևեր. մատներով ու սենսորային էկրանով կամ ստեղնաշարով ու մկնիկով:
Word, Excel, Outlook, PowerPoint և այլ ծրագրերի ցուցակում կավելանա նոր Moorea անունով ծրագիրը:
Ենթադրվում է, որ Microsoft–ի ղեկավար Սթիվ Բալմերը Office 15-ը կներկայացնի Լաս Վեգասում հունվարի 13-ին կայանալիք CES ցուցահանդեսում:
Office 15-ը կարող է աշխատել ինչպես համակարգիչներում, այնպես էլ՝ պլանշետներում: