Ավստրալիայի դաշնային գանձարանը հավանություն է տվել բրիտանական SABMiller գարեջրային կորպորացիայի կողմից 9.9 մլրդ ավստրալական դոլարով (9.64 մլրդ ԱՄՆ դոլար)տեղի Foster’s ընկերությունը գնելու գործարքին:
Ինչպես հաղորդում է Agence France-Press-ը, սա ընթացիկ տարվա ամենամեծ գործարքն է գարեջրի շուկայում, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 115 մլրդ ավստրալական դոլար:
Աշխարհի ամենախոշոր գարեջուր արտադրող Foster´s ընկերությունը իր 150-ամյա պատմության մեջ առաջին անգամ կհայտնվի օտարերկրացիների ձեռքում:
SABMiller-ը խոստացել է, որ Foster’s-ի արտադրողական կարողությունները կմնան Ավստրալիայում և կշարունակեն ապրանքներ մատակարարել տեղի շուկային: Բացի այդ, բրիտանական ընկերությունը պարտավորվել է շարունակել ներդրումներն ավստրալական ընկերությունում:
Ավստրալիայի ֆինանսների նախարարի խոսքերով` գործարքը կատարվել է հօգուտ երկրի ազգային շահի: