Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ամերիկյան eBay ինտերնետ ընկերության մաքուր շահույթն աճել է 20%-ով` մինչեւ $1.242 մլրդ: Անցած տարի այդ թիվը $1,034 մլրդ է եղել:
Ընկերության հասույթը նույն շրջանում աճել է 4,8%-ով` կազմելով $6,661 մլրդ, մեկ տարի առաջ այն $6,356 մլրդ էր:
Ընկերության շահույթների հիմնական մասը, ըստ ընկերության զեկույցի, ապահովվել է PayPal առցանց վճարումների միջոցով:
eBay ընկերությունը ինտերնետ-սակարկությունների ծառայություններ է մատուցում համացանցում, ինչպես նաեւ արագ վճարումների եւ ինտերնետ-խանութների ոլորտում:
eBay եւ Skype ընկերությունները պատկանում են նույն սեփականատիրոջը: